Ծրագրի մասին

CHOICE

 Ծրագրի իրականացումը նպատակ ունի.

• ծառայել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության հուշարձանների պահպանությանը, վերանորոգման և վերականգնման ուղղությամբ ներդրումների ներգրավմանը,
• ծառայել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության հանրայնացմանը, այդ թվում նպաստելով տուրիստական հոսքերի ավելացմանը, պետական և մասնավոր միջոցներով տուրիստական ենթակառույցների ստեղծմանը,
• ծառայել այդ մշակութային ժառանգության օբյեկտների մասին տեղեկատվության տարածմանը և տեղեկատվության մատչելիության ապահովմանը մշակութային արժեքների բացահայտման, հուշարձանների վերաբերյալ ապագա հետազոտությունների, դրանց վերաիմաստավորման և արդիական կերպով մեկնաբանելու, ինչպես նաև հաշվառման, խնամքի ու պահպանման համար,
• ծառայել աշխարհի տարբեր կողմերում գտնվող հանրաճանաչ մշակութային հին քաղաքների շարքում յուրօրինակ ժողովրդական ճարտարապետություն ունեցող քաղաքի ներառմանը, արժևորմանը և ճանաչմանը։

g

«Ժողովրդական ճարտարապետության քաղաքը» կայքի մշակումը և գործարկումը հնա­րա­վոր է դար­ձել իրականացնել Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպության կողմից, Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի` «ALDA» (Ֆրանսիա), Միջազգային «ԵվրոԲելառուս»-ի (Լիտվա), Մշակութային կառավարման կենտրոնի (Ուկրաինա), «ICOM-Մոլդովա»-ի (Մոլդովա), «Միլենիում» հիմնադրամի (Հայաստան) և «Սոցիալական նորարարությունների կենտրոն»-ի (Բելառուս) հետ համատեղ իրականացվող «CHOICE — Մշակութային ժառանգություն` քաղաքացիական ներգրավվածության բարելավման հնարավորություն» ծրագրի շրջանակներում: