Վարազդատ Հարությունյան, Սամվել Սաֆարյան

«Լենինական քաղաքի ժողովրդական բնակելի տները իրենց յուրօրինակ գծերով տարբերվում են երևանյաններից: Դրանք, նախ և առաջ, լավ հարմարված են Շիրակի հարթավայրի խիստ կլիմային:
Կառուցված լինելով տեղական, առավելապես սև տուֆով, դրանք մեծամասամբ միահարկ են և հորինվածքով` հավաք: Դրանք հատկապես ուշագրավ են ճակատների բացառիկ հարուստ մշակմամբ: Ժողովրդական հրաշալի վարպետները` քարի ճարտար փորագրողները շատ հմտություններ և ստեղծագործ նախաձեռնություններ են գործադրել կառույցների ճակատները առատորեն զարդարող հարուստ, զարդաքանդակ հորինվածքներում, ճարտարապետական հյութալի մանրամասներում, ինքնատիպ քիվերում և նրբագույն զարդանախշով պատված քարե ջրհորդաններում: Այստեղ կարելի է հանդիպել նաև դեպի բակ տանող հարստորեն հարդարված հանդիսավոր դարպասների:»

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ, Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. «Հայկական ճարտարապետության հուշարձաններ», ռուսերեն, Մոսկվա, 1951թ.

b